Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա ՆԱՏՕ-ն պետք է զորքեր տեղակայի ուկրաինական տարածքում։ Այս մասին հաղորդում են չեխական լրատվամիջոցները։
«Եթե Ռուսաստանը որոշի շարունակել Ուկրաինայի բռնազավթումն արևելքում, ապա կատակներին պետք է վերջ տալ։ Այդ դեպքում ես կառաջարկեի ոչ միայն կոշտ պատժամիջոցներ կիրառել ԵՄ-ի կողմից, այլ բարձր պատրաստականության բերել ՆԱՏՕ-ի զորամիավորումները, օրինակ՝ զորքեր մտցնել ուկրաինական տարածք», — ասել է նա։
Զեմանը միաժամանակ շեշտել է, որ անհրաժեշտ է համակերպվել Ղրիմը Ռուսաստանին բռնակցելու մտքի հետ, քանի որ չնայած հռչակագրերին՝ այն չի վերադարձվելու Ուկրաինային։