Լոնդոնի «Չելսիի» և Չեխիայի հավաքականի 31-ամյա դարպասապահ Պետր Չեխը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը: Իտալական ակումբը բանակցում է նրա հետ` նախատեսելով, որ Չեխը կդառնա թիմի առաջին դարպասապահ:
Չեխը կարող է լքել լոնդոնյան ակումբը, ուր հանդես է եկել երկար տարիներ, այն բանից հետո, եթե «Ատլետիկոյում» վարձավճարով հանդես եկող Տիո Կուրտուան վերադառնա «Չելսի»: Աբրամովիչի ակումբն առայժմ չի պատրաստվում բանակցել Չեխի տրանսֆերի հարցի շուրջ: