Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ստյաուայի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ խոսել է իր թիմի ակնկալիքների մասին։
«Կարծում եմ, որ այս առաջին տարում մեր հնարավորություններով չենք կարողանա համեմատվել մյուս ակումբների հետ։ Մենք առայժմ հասել ենք 1/8 եզրափակիչ, եթե հասնենք քառորդ եզրափակիչ, դժվար կլինի կանխագուշակություններ անել, քանի որ այդ փուլում բոլորն էլ հաղթելու հնարավորություն կունենան։ Այնուամենայնիվ, իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս մրցաշարում մենք ֆավոիտների թվում չենք։
Երեք թիմ առջևում են իրենց հնարավորություններով՝ «Բավարիան», «Բարսելոնան» և «Ռեալը»»,- ասել է Մոուրինյոն։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։