Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Դավիդե Ձապակոստայի տրանսֆերի մասին հայտարարությունը «Ռոմայի» պաշտոնական թվիթերյան էջում օգնել է գտնել 12 օր առաջ Բելգիայում անհետացած 9-ամյա տղայի: Այս մասին գրում է armsport.am-ը:
Աղբյուրի հաղորդած տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին «Ռոման» Twitter-ի իր էջում հայտարարել է «Չելսիի» պաշտպան Դավիդե Ձապակոստայի վարձավճարով տեղափոխվելու մասին՝ լուրերին կցելով կորած երեխաների լուսանկարներով տեսանյութը: