Ռուսական Альфа-банк-ը սխալմամբ Չելյաբինսկ քաղաքի բնակիչ Թիմուր Ֆատկուլլինին 10 տրիլիոն ռուբլի գումար է փոխանցել: Այս մասին հայտնում է ZNAK.com-ը:
Երիտասարդը շատ զարմացել է անսպասելիորեն այդպիսի գումարի տեր դառնալով, սակայն այն չի ծախսել և հայտնել է բանկին սխալի մասին:
Այժմ բանկում փորձում են պարզել միջադեպի պատճառը, իսկ մինչ այդ քաղաքացու բանկային հաշիվը արգելափակել են: