տուն Լուրեր Չգիտեմ, թե ինչու են առանց մանրամասների նշել, որ կանգնած մեքենայի եմ հարվածել.Կարեն...

Չգիտեմ, թե ինչու են առանց մանրամասների նշել, որ կանգնած մեքենայի եմ հարվածել.Կարեն Հարությունյան

200
0

Օրերս Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ մի շարք քաղաքացիական շարժումների անդամ Կարեն Հարությունյանը վթարի է ենթարկվել: Araratnews.am-ի թղթակցի զրույցում Կարեն Հարությունյանը փաստեց, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը. «Այո ես վթարի եմ ենթարկվել մի քանի օր առաջ իմ մոտոցիկլետով, բայց Շամշյանը ուշացած է տվել լուրը։ Տրված լուրը շատ կցկտուր է և անհասկանալի։ Ես երթևեկել եմ Ամիրյան փողոցով` գլխավոր ճանապարհով, Զաքյան խաչմերուկում մի մեքենա ինձ չզիջեց, ես չհասցրեցի արգելակել և ընդհարվեցի խաչմերուկի մեջտեղում փաստացի կանգնած  մեքենային։ Չգիտեմ, թե ինչու են հատկապես նշել, որ կանգնած մեքենայի եմ ընդհարվել, և առանց մանրամասների, թե որտեղ և ինչ հանգամանքներում էր մեքենան կանգնած։ Վթարից անմիջապես հետո, քաղաքացիներ հավաքվեցին և փորձեցին օգնություն ցույց տալ, նաև զանգել էին շտապ օգնություն և ինձ տեղափոխեցին հիվանդանոց բուժզննման»:

Կարեն Հարությունյանի վիճակը ներկայումս լավ է` լուրջ վնասվածքներ, կոտրվածքներ չունի. «Կան սալջարդեր և քերծվածքներ, հիմնականում մի ոտքս։ Բայց արդեն ապաքինվում եմ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here