Գերմանիայի սպորտի նախարար Պետեր Բայթը հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որ նախատեսվում է անցկացնել Ռուսաստանում, պետք է տեղափոխել: Այս մասին նշում է գերմանական Bild պարբերականը:
«Մինչև չհանգուցալուծվի 298 մարդու կյանք խլած ահավոր միջադեպի շուրջ ստեղծված իրավիճակը, աշխարհի առաջնության նման գլոբալ միջոցառման անցկացումը Ռուսաստանում անհնար է», — հայտարարել է Բայթը:
«ՖԻՖԱ-ն պետք է մտածի, թե արդյոք Մոսկվան համապատասխան հյուրընկալող է, եթե չի կարողանում անգամ ապահովել թռիչքների անվտանգությունը», — հավելել է իշխող կուսակցության պատգամավոր Միքայել Ֆուքսը՝ նշելով, որ Գերմանիան կամ Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում կարող են անցկացնել մրցաշարը: