տուն Աշխարհ Չավուշօղլուն և Պոմպեոն քննարկել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցը

Չավուշօղլուն և Պոմպեոն քննարկել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցը

264
0

Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Թուրքական աղբյուրը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Չավուշօղլուն և Պոմպեոն քննարկել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը և Սիրիայի հարցը: Այս մասին գրում ermenihaber.am-ը:

Ավելի վաղ, Չավուշօղլուն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընունումը «ամոթալի» որոշում էր որակել և պնդել, որ այն ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմագործողություն հետևանքով  Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here