տուն Աշխարհ Չավուշօղլուն ցանկանում է, որ Ռուսաստանն օգտագործի «Ղարաբաղյան ազդեցությունը»

Չավուշօղլուն ցանկանում է, որ Ռուսաստանն օգտագործի «Ղարաբաղյան ազդեցությունը»

195
0

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում կայացած «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը:

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի Ղարաբաղի հարցում լուծում գտնենք: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը, մենք կլուծենք այս հարցը»,- թուրքական ԶԼՄ-ները մեջբերում են ԱԳՆ նախարարի խոսքերը:

Մեվլութ Չավուշօղլուն նաև հավելել է, որ Թուրքիան 2020 թվականին կարևորելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: