Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական հանդիպումներ անցկացնելու համար մեկնել Է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Չավուշօղլուին դիմավորել է Իրաքի փոխարտգործնախարար Աբդուլքերիմ Հաշիմին և Բաղդադում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթիհ Յըլդըզը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ` Չավուշօղլուն հանդիպելու է Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ:
Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի նաև Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի, արտգործնախարար Ադել Աբդուլ Մահդիի, և խորհրդարանի նախագահ Մոհամմադ ալ-Հալբուսիի հետ: