«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է այն տեղեկությունները, թե թիմի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ լքելու են ակումբը։
Նա նշել է, որ Չավին կարող է մնալ ակումբում, եթե ցանկանա։ «Չավին կմնա թիմում, եթե ցանկանա։ Ֆաբրեգասը չի վաճառվում», — ասել է Բարտոմեուն։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։