Երեկ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ամբողջ կազմով հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նման որոշման պատճառ է դարձել իշխանությունների կողմից երկրի բոլոր մարզադաշտերից ոստիկանության աշխատակիցներին հանելը: Արդյունքում, խաղացողների խնդրանքով խաղերից մեկի անվտանգության անհրաժեշտությունից ելնելով չի կայացել այդ հանդիպումը:
ՖԻՖԱ-ում սա դիտարկում են կոպիտ միջամտություն երկրի ֆուտբոլայի գործերին և սպառնում Ուրուգվային զրկել Աշխարհի այս տարվա առաջնության մասնակցությունից: Եթե մինչև աշխարհի առաջնություն իշխանություններն ու ֆուտբոլի ֆեդերացիան չգան համաձայնության, ապա ՖԻՖԱ-ն ժամանակավորապես կդադարեցնի Ուրուգվայի անդամակցությունն այդ կազմակերպությանը: