Հարավային Ամերիկայի երկու երկրներ` Բոլիվիան և Պարագվայը, որոնք չունեն օվկիանոսի ելք, կարող են լուծել այդ խնդիրն Ուրուգվայի միջոցով, որի նախագահը նման առաջարկություն է արել հարևան երկրների:
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ասել է, որ պատրաստ է քննարկել՝ այդ երկրներին որպես սեփակաություն ուրուգվայական նավահանգիստներից մեկը փոխանցելու հարցը: Մուխիկան ասել է, որ աշխատանքների կեսը ֆինանսավորելու պատրաստակամություն հայտնել է Բրազիլիան:
Բոլիվիայի համար ելքը դեպի օվկիանոս կարևոր խնդիր է հատկապես նախանցած դարում Չիլիի հետ պատերազմից հետո, որի հետևանքով Բոլիվիան կորցրել է Անտոֆագաստա նահանգը և որպես հետևանք` ելքը դեպի օվկիանոս: