The Economist ամսագիրն իր պատմության մեջ առաջին անգամ տարվա երկիր տիտղոս է շնորհել: Տիտղոսին արժանացել է Ուրուգվայը, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Economist-ին:
The Economist-ի խմբագրությունը պարզաբանել է, որ տարվա երկիր անվանակարգին արժանացել է Ուրուգվայը, քանի որ այնտեղ այս տարի օրինականացվեցին նունյասեռ ամուսնությունները, ինչպես նաև մարիխուանայի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը:
Ըստ ամսագրի խմբակցության՝ «եթե մյուս երկրներն էլ օրինականացնեն մարիխուանան, ապա դրա հասցրած վնասը կնվազեր»: Նշվում է, որ այս որոշման շնորհիվ Ուրուգվայի իշխանությունները կարող են կենտրոնանալ առավել ծանր հանցագործությունների վրա:
The Economist-ը նաև նշել է Ուրուգվայի նախագահին՝ Խոսե Մուխինյոյին, որը համեստ կյանք է վարում: Նախագահը բնակվում է համեստ պայմաններում, աշխատանքի է մեկնում Volkswagen Beetle-ով և ճանապարհորդում է էկոնոմ-կլասով: