տուն Քաղաքական Միջազգային Ուրմիա լճի փրկության համար անհրաժեշտ է 10-15 տարի

Ուրմիա լճի փրկության համար անհրաժեշտ է 10-15 տարի

158
0

urmia-lake

Ուրմիա լճի վերականգնումը կարող է տևել 10-15 տարի: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչյանը: Հաղորդում է Mehr News-ը:

«Քաղաքական և գովազդային հայտարարությունները, որոնք վերաբերում են Ուրմիա լճի վերականգնմանը, իրատեսական չեն, դրանք դատարկ խոստումներ են: Դա անարդարացի է մարդկանց նկատմամբ»,- ասել է նախարարը, ով ակնարկել է Ուրմիայի մակարդակի արագ բարձրացման որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները:

Նրա խոսքերով` չվերահսկվող գյուղատնտեսական գործողությունը Ուրմիայի չորանալու հիմնական պատճառներից է: Նա հավելել է, որ եթե գյուղատնտեսական նպատակներով ջրի օգտագործումը հնարավոր չլինի վերականգնել, ապա Ուրմիան երբեք չի վերականգնվի: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում Ուրմիա լճի մերձակա տարածությունները, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական նպատակերով, 150 հազար հեկտարից հասել են 480 հազարի: Բացի այդ, Ուրմիայի մակարդակի նվազմանը նպաստում է շոգ եղանակը:

Համիդ Չիտչյանը հայտարարել է, որ Ուրմիան փրկելու համար տարեկան պետք է 3,1 մլրդ խորանարդ մետր ջուր: Այս պահին Ուրմիայի յուրաքանչյուր լիտր ջրին բաժին է հասնում 330 գրամ աղ,  մինչդեռ տարիներ առաջ այդ ցուցանիշը կազմում էր 160-170 գրամ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here