Իրանի խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Ուրմիա լիճը «մահվան եզրին է»: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը: Նրա խոսքերով` ներկայումս այն ողբալի վիճակում է:
«Եթե մոտ ժամանակներում միջոցներ չձեռնարկվեն, ապա հետևանքներն այլևս հնարավոր չի լինի վերացնել»,- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ վերջին 50 տարում լիճը կորցրել է իր մակերեսի 70 տոկոսը: