տուն Լուրեր Բլոգ Ուրիշ երկիր կա՞, որտեղ ԱԳՆ-ը սենց անմեղսունակ վիճակում գտնվի

Ուրիշ երկիր կա՞, որտեղ ԱԳՆ-ը սենց անմեղսունակ վիճակում գտնվի

263
0

2+ B64B0D09-2776-41BC-92B9-206B33AEC7C5_w640_r1_s 

Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Էս մեր արտգործնախարար Նալբանդյան Էձիկը, ոնց որ лягушка путешевственница-ն լինի. կլոր տարի ֆռֆռում ա: Հիմա էլ գնացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին, որտեղ նա, ինչպես միշտ, կարևորել է եսիմինչի դերը եսիմինչում:

Այ տղա, կլինի՞ դու տենց պարտաճանաչ զբաղվես ավելի կարևոր ու օրհասական արտաքին քաղաքական խնդիրներով:

Օրինակ՝ արդեն ինչքան ժամանակ ա, Ադրբեջանը էն գերի երեխուն բաց չի թողնում՝ մի հատ հայտարարությամբ հանդես եկե՞լ ես էդ կապակցությամբ: Մեռան Շամշադինն ու Իջևանի կողմերը գնդակոծելով՝ մի անգամ գոնե հավես արեցի՞ր անդրադառնալ այս հարցին: Ընդհանրապես, մի անգամ գոնե հանրօգուտ բան արե՞լ ես պաշտոնումդ, թե՞ մենակ Տուվալուներով, Եվրոպաներով ու այլ սիրուն ու էկզոտիկ տեղերով ֆռֆռալու մեջ ես տեսնում պարտականությունդ: Էլ չասեմ, թե մեր՝ հարկատուներիս վրա ի՜նչ փողեր են նստում քո զբոսանքները:

Ֆրանկոֆոնիս տեսեք, սաղ դորդուբեշ էր արել արտաքին դիվանագիտական դաշտում, հիմա ֆրանկոֆոն ա տռռցնում: Տեսնես, էլ ուրիշ երկիր կա՞, որտեղ կարևորագույն պետական մարմին հանդիսացող ԱԳՆ-ը սենց անմեղսունակ վիճակում գտնվի:

 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1419906928239863&id=100006617070037

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here