տուն Հասարակություն Ուրասարի վարչական ղեկավարը հրաժարական տվեց

Ուրասարի վարչական ղեկավարը հրաժարական տվեց

228
0

Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում գտնվող Ուրասար համայնքի վարչական ղեկավարը գյուղացիների բողոքի ակցիայի արդյունքում հրաժարական տվեց։

Ստեփանավանի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, որ եկել էր գյուղի բնակիչներին լսելու, նշեց, որ ըստ նրանց՝ վարչական ղեկավար Արտակ Կիրակոսյանը պատշաճ կերպով չի աշխատում գյուղի խնդիրների լուծման ուղղությամբ։

«Գյուղացիները հիմնականում բողոքում են` գյուղում բարձիթողի հարցեր կան, որ համայնքի վարչական ղեկավարը ժամանակին չի ներկայացնում, չի հետևում էդ խնդիրներին»,- ասաց Ղարաքեշիշյանը՝ ավելացնելով, որ նա հեռակա էր աշխատում, քանի որ գյուղում չէր ապրում, դրա համար էլ խնդիրները հասել են այս օրվան։

Նա նաև նշեց, որ գյուղացիների բարձրաձայնած հարցերը հիմնականում վերաբերում են գյուղի լուսավորությանը, ճանապարհներին, ջրին ու հողերին։

«Համայնքը խնդիր ունի ջրագծերի հետ կապված, որովհետև հին համակարգ է: Lուսավորություն չկա գյուղում, բայց արդեն պայմանավորվել ենք hէկ-ի տնօրենության հետ, այսօր մրցույթ ենք հայտարարելու, բացի դա, հողերի կարգերը և չափագրումները, հողերի բաշխումները 90-ականներից սխալ են տրված»,- նշեց Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարը։

Արտակ Կիրակոսյանի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Մանասյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ արդեն տեղեկացրել էինք, որ Լոռվա մարզի Ուրասար գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին սկսել համայնքապետարանի առջև՝ պահանջելով համայնքի ղեկավարի հրաժարականը։