ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերի հետ վերջինիս տարածաշրջանային այցի նախօրեին։
«Մենք հաջողություն ենք մաղթում Դիդյե Բուրկհալտերին Վրաստան, Հայաստան և Ադրբեջան նրա առաջիկա այցի ժամանակ», — գրել է Ուորլիքը Twitter-ի իր էջում։
Տեղեկացնենք, որ հունիսի 1-ից Շվեյցարիայի արտգործնախարարը պաշտոնական այցով ժամանում է Անդրկովկաս, ուր հանդիպումներ է ունենալու Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։