«Կապիտալիզմի կայացման փուլը նման մարդիկ է ծնում: Ուշադրություն դարձրու մեր հայտնի օլիգարխներին՝ գրեթե նույնն են մակարդակով: Այս փուլն իրենց ոսկեդարն է, այնպիսի մարդկանց, ովքեր չունեն ազգի, հայրենիքի զգացողություն:
Այսպես ժամանակին եղել է և Եվրոպայում: Հիշիր «Ոչխարները կերան մարդկանց» արտահայտությունը՝ հանուն շահի մարդու այդ տեսակը ոչնչացրեց ազգի կեսին:
Նրանց գռեհկության աստիճանը պայմանավորված է հանրության կայացվածությամբ: Նրանք մեր հայելին են:
Արմատական ու անհապաղ փոփոխությունների կարիք կա հանրության մեջ, այլապես նրանք կխորտակեն մեր պետության նավը»:
Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Արծրուն Պեպանյանը՝ հղում անելով հետևյալ նյութին՝ http://hayeli.am/article/370097/#.Ukb_b2dTyLI.facebook |