տուն Բանակ Ունենք երկու զոհ. ՊՆ խոսնակ

Ունենք երկու զոհ. ՊՆ խոսնակ

516
0

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, Ֆեյսբուքի իր էջում այս մասին տեղեկացրել է Հ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: