տուն Հասարակություն Ունեմ հաճախորդ, որ այս օրերին պատրաստ է տուն հրավիրել ամուսնու սիրուհուն․ հոգեբան

Ունեմ հաճախորդ, որ այս օրերին պատրաստ է տուն հրավիրել ամուսնու սիրուհուն․ հոգեբան

388
0
Անուշ Ալեքսանյան

Ամբողջ աշխարհն այսօր գլոբալ մարտահրավերի առաջ է կանգնած: Շատերը կարծում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝անհետանում է աշխարհի ներկայիս ձևաչափը: Խնդրի հոգեբանական ասպեկտների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:

«Կարանտինային իրավիճակում, երբ որ փակված ենք տանը և բոլորիս գործողությունները սահմանափակված են, մենք խնդիր ունենք առերեսվելու այն իրականության հետ, որը ստեղծել ենք. խնդիր ունենք առերեսվելու ինքներս մեր կյանքի, մեր իրական բնույթի, մեր երեխաների, ընտանեկան հարաբերությունների հետ: Այս բոլոր հարցերը պետք է կարողանանք լուծել այս փակ պայմաններում՝ առանց այս իրականությունից փախչելու, ինչի հնարավորությունը մինչ այս շատ ենք ունեցել»:

Հետաքրքիր վիճակագրություն կա. երբ մարդիկ ինքնամեկուսանում են, պարզվում է, որ տունը բոլորի համար չէ, որ ապահով վայր է, օրինակ՝ Ֆրանսիայում ընտանեկան բռնությունների տոկոսն աճել է 32 տոկոսով: «Մեր երկրում էլ տունը, ընտանիքը բոլորի համար չէ, որ ամենաապահով վայրն է և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար: Օրինակ՝ սոցիալական ցանցերում տեսնում ենք, որ բոլորը գանգատվում են այս իրավիճակից՝ թե՛ կատակով, թե՛ լուրջ նշում են, որ ստիպված են հանդուրժել միմյանց ներկայությունը: Իհարկե, ոմանք էլ ուրախ են և վայելում են միասին անցկացված ժամանակը: Ամեն դեպքում մարդկանց համար դժվար է անընդհատ մնալ նույն միջավայրում, նույն իրավիճակում: Նույնիսկ զույգերին խորհուրդ ենք տալիս անձնական տարածքի հնարավորություն տալ միմյանց, ժամանակ առ ժամանակ իրարից հեռու մնալ իրար կարոտելու համար: Եվ հիմա պարտադրված են ամբողջ օրը միասին անցկացնել:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: