տուն Աշխարհ Ում է տեսնում Պուտինը իրեն փոխարինողի դերում

Ում է տեսնում Պուտինը իրեն փոխարինողի դերում

207
0

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսիլյովի խոսքերն այն մասին, որ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն զբաղվում է նախագահի պաշտոնում իր հնարավոր փոխարինողին գտնելու հարցով:

«Նախագահական հաջորդ ընտրություններին դեռ մեծ ժամանակ կա, մենք գտնվում ենք նախագահական շրջափուլի սկզբնամասում: Այս պահին ոչ մեկն այդ մասին չի մտածում, քանի որ զբաղված ենք լարված աշխատանքով, ինչի ականատեսն եք բոլորդ»,- «Ведомости»-ի հետ զրույցում մեկնաբանել է Պեսկովը:

Ավելի վաղ, 2018 թվականին կայացած Ուղիղ կապի ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ միշտ էլ մտածում է իր իրավահաջորդին նախապատրաստելու մասին:

«Փոխարինող դասական իմաստով չկա: Նրան հավանում ու ընդունում է ռուս ժողովուրդը, ՌԴ ընտրողը»,- ընդգծել էր Ռուսաստանի նախագահը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here