Մեծ Բրիտանիայում Համբերսայդ քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել արտառոց միջադեպ։ Փոքր ինքնաթիռի միակ ուղևորը կարողացել է վայրէջք կատարել՝ ղեկավարելով ինքնթիռը ուշագնաց օդաչուի փոխարեն։ Այս մասին հաղորդում է The Telegraaf-ը։
«Նորաթուխ» օդաչուին օգնել են Համբերսայդի օդանավակայանների հրահանգիչները։ Նրանք պատմել են, որ ուղևորը շատ հանգիստ կատարել է իրենց ցուցումները և հետևել դիսպետչերների հրահանգներին։ Թեպետ նա ունեցել է օդաչուի փորձ, սակայն երբեք միայնակ վայրէջք չի կատարել։
Օդաչուին խանգարել են նաև վայրէջքի ժամանակ անբարենպաստ եղանակային պայմանները։