Կիևի արվարձանների բնակիչը սպանվել է նույնասեռականների բնակարանները թալաղող գողերի հետ կռվի ժամանակ, հաղորդում է rosbalt.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, գողերը գտնում էին նույնասեռական տղամարդկանց համացանցում: Ապա ծանոթանում էին նրանց հետ, հանդիպում զոհի բնակարանում, նրանց ալկոհոլ առաջարկում, որին քնաբեր էին ավելացնում: Ապա, երբ տղամարդը քնում էր, գողանում էին բնակարանում եղած թանկարժեք իրերը: Գողերի հաշվարկի համաձայն՝ տուժած տղամարդիկ ոստիկանութուն չէին հայտնի՝ խուսափելով հրապարակայնությունից:
Սակայն Կիևի հարակից գյուղերից մեկի 55-ամյա բնակչի վրա քնաբերը չի ազդել: Նա նույնիսկ իր այցելուներից պահանջել է ինտիմ հարաբերություններ ունենալ: Տղամարդիկ պաշտպանվել են և կռվի բռնվել նրա հետ, որի հետևանքով գողերից մեկը, դանակի մի քանի հարվածներ հասցնելով տղամարդուն, սպանել է նրան: