տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինացի մարզիկներին կոչ են անում դադարեցնել մասնակցությունը օլիմպիական խաղերին. Սոչի 2014

Ուկրաինացի մարզիկներին կոչ են անում դադարեցնել մասնակցությունը օլիմպիական խաղերին. Սոչի 2014

85
0

1391170979_olimpiycy-ukrainy

«Մենք եվրոպացի ենք» հասարակական շարժումը կոչ է անում ուկրաինացի մարզիկներին, որոնք մասնակցում են Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, հրաժարվել մրցումներին մասնակցելուց` դրանով բողոք արտահայտել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Censor.net.ua-ն:

«Ուկրաինայում դրամատիկ զարգացումների և Կիևի փողոցներում արյունահեղության պատճառով կոչ ենք անում ուկրաինացի օլիմպիականներին դադարեցնել մասնակցությունը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին` դրանով համերաշխություն հայտնելով Ուկրաինայի ժողովրդի հետ՝ կիսելով վիշտը զոհերի կապակցությամբ», — ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկվանից բախումների հետևանքով Կիևում զոհվել է առնվազն 25 մարդ, այդ թվում` 8 ոստիկան: