տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինացիների կեսը կողմ է ԵՄ-ին անդամակցելուն. հարցում

Ուկրաինացիների կեսը կողմ է ԵՄ-ին անդամակցելուն. հարցում

197
0

9689

Ուկրաինայում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ երկրի բնակիչների գրեթե կեսը կողմ է Եվրամիությամը անդամակցելուն: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Ինչպես հայտնում են սոցիալական հարցումների ուկրաինական  “Социс” և “Рейтинг” ընկերությունները՝ հարցվածների  49,1%-ը պատրաստ են քվեարկել Ուկրաինայի ԵՄ-ին միանալու օգտին: Հարցվածների  29,6%-ը ընդհակառակը դեմ է եվրաինտեգրմանը, իսկ  21,3%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Ընդ որում, ուկրաինացիների 32%-ը կողմ է արտահայտվել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Մաքսային միության կազմում ընդգրկվելուն, իսկ  41, 9%-ը չէր ցանկանա Ուկրաինային տեսնել Մաքսային միությունում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here