Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են 10 օրում մարել ռուսական գազի համար Ուկրաինայի ամբողջ պարտքը, եթե «Գազպրոմ» ընկերութունը 1000 խորանարդ մետրի համար կրկին սահմանի 268 դոլար։
«Երբ Ռուսաստանը վերադարձնի նախկին գինը և ստորագրվի համապատասխան հավելյալ փաստաթուղթը, Ուկրաինան պատրաստ է 10 օրում մարել ամբողջ գազային պարտքը», — նրա խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Ուկրաինայի համար գազը 268,5 դոլարից դարձել է 485 դոլար։ Այս պահին Ուկրաինայի «Նաֆթոգազ» ընկերության գազային պարտքը կազմում է 3,5 միլիարդ դոլար։