Ուկրաինան պատասխան պատժամիջոցներն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ, որն արդեն երկար ժամանակ ագելում է Ուկրաինայից սննդամթերքի ներկրումը, իսկ նախօրեին ուկրաինական ավիաուղիներին արգելել է տրանզիտ չվերթները Ռուսաստանի տարածքում։
«Պատժամիջոցների կիրառման նպատակով Ուկրաինայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցների մասին օրենք, քանի որ պատմության մեջ առաջին անգամ Ուկրաինան միջազգային հարաբերությունների մեկ այլ սուբյեկտի նկատմամբ կիրառում է պատժամիջոց, որը հանցանքներ է գործում մեր պետության դեմ։ Համաձայն այդ օրենքի՝ Ուկրաինան կարող է 26 տեսակի պատժամիջոցներ կիրառել», — ասել է Յացենյուկը։
Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը գնահատել է տարեկան 7 մլրդ դոլար վնասի չափով։
Պատժամիջոցների արդյունքում կարող է նաև զգալի սահմանափակվել Ուկրաինայի տարածքով գազի արտահանումը դեպի Եվրոպա։