Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Նեբենզյան կարծիք է հայտնել, որ Ուկրաինան չի կարող միանալ ՆԱՏՕ-ին: Նա արձագանքել է այն տեղեկություններին, որոնց համաձայն Ուկրաինայի Գերագույն Ռադան պատրաստվում է փոփոխություններ մտցել երկրի ազգային անվտանգության մասին օրենքում: Այդ փոփոխության համաձայն` օրենքում կմտցվի Եվրաատլանտյան տարածքին միանալու կետը:
«Ես կարծում եմ, որ դա ամեն դեպքում տեղի չի ունենա: Իմ կարծիքով` դա հնարավոր չէ, քանի որ ոչ միայն մենք, այլև Արևմուտքը շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակոմ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի Դաշնության համար», — ասել է Նեբենզյան:
Հիշեցնենք, որ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը չէր բացառել, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե համապատասխանի չափանիշներին և եթե դա ցանկանա Ուկրաինայի ժողովուրդը: