տուն Աշխարհ Ուկրաինան մտափոխվել է. ո՞րն է Թեհրանում կործանված ինքնաթիռի հնարավոր պատճառը

Ուկրաինան մտափոխվել է. ո՞րն է Թեհրանում կործանված ինքնաթիռի հնարավոր պատճառը

441
0

Իրանում Ուկրաինայի դեսպանատունը կայքէջում և ֆեյսբուքյան էջում փոփոխել է իր իսկ տարածած հաղորդագրությունը՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման պատճառների մասինն:

Հաղորդագրության նախնական տեքստում նշվում էր, որ ահաբեկչությունը՝ որպես Թեհրանում կործանված օդանավի հնարավոր պատճառ, բացառվում է, և օդային աղետը պայմանավորված է տեխնիկական պատճառներով:

Մինչդեռ, դեսպանատան կողմից փոփոխված տեքստում ասվում է, որ ավիավթարի պատճառներն ուսումնասիրում է հատուկ հանձնաժողովը, իսկ ինքնաթիռի կործանման բոլոր վարկածները, որոնք հնչեցվում են այլ աղբյուրներից, ոչ պաշտոնական են:

Հայտնի է նաև, որ Իրանում կործանված ինքնաթիռի միջադեպից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է ստուգել երկրի քաղավիացիային պատկանող բոլոր օդանավերը, ինչպես նաև դիմել է Գլխավոր դատախազություն՝ ավիավթարի առնչությամբ քրեական գործ հարուցելու պահանջով: