Ուկրաինայի ընդդիմությունը պատրաստվում է համաուկրաինական գործադուլ կազմակերպել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր չստորագրելու երկրի ղեկավարության որոշման կապակցությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Բատկիվշչինա» (Батькивщина) կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է այն մասին, որ ընդդիմությունը ազգային դիմադրության շտապ կստեղծի և կսկսի գործադուլը:
Միաժամանակ, մի քանի հազար մարդ հավաքվել են Կիևի Միխայլովյան հրապարակում՝ Մայդան հրապարակից մի քանի ժամ առաջ ցուցարարներին դուրս բերելուց հետո: