Երեկ կայացած բանակցություններում Ուկրաինայի գլխավոր շտաբի ղեկավար ՄիխայիլԿուցինը համաձայնություն է ձեռք բերել իր ռուս գործընկեր Վալերի Գերասիմովի հետ՝ Ղրիմից ուկրաինական զորամիավորումների դուրս բերման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ուկրաինական UNIAN-ը:
Ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ այսօր այդ բանակցությունները շարունակվելու են: Ղրիմից զորքերի դուրս բերումը տեղի կունենա ռազմատեխնիկայի հետ միասին, այդ թվում` զրահամեքենաներ, ռազմական նավեր, նյութատեխնիկական այլ միջոցներ: Պաշտպանության նախարարի խոսքերով` այս նյութատեխնիկական միջոցները թույլ կտան պահպանել ռազմածովային ուժերի միջուկը:
Ըստ նրա` Ղրիմում Ուկրաինային պատկանող ունեցվածքի արժեքը կազմում է 11 մլրդ 439 հազար դոլար: