տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան կարող է չեղյալ համարել ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրը

Ուկրաինան կարող է չեղյալ համարել ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրը

110
0

610008

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Բորիս Տարասյուկը, ով ներկայացնում է «Բատկովշինա» կուսակցությունը, առաջարկել է ընդունել օրենք՝ Անկախ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Այդ օրինագիծը գրանցվել է Ուկրաինայի Ռադայի պաշտոնական կայքում։ Սակայն նախագծի տեքստն առայժմ բացակայում է։ Ուկրաինայում դժգոհում են, որ ԱՊՀ անդամ երկրները չեն արձագանքում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին և այնտեղ Ռուսաստանի գործողություններին։

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ի հիմնադրման մասին հայտարարվել է 1991 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի նախագահների կողմից։