Ուկրաինայի ազգայնական «Ազատություն» կուսակցությունը կոչ է արել հետ կանչել Հայաստանում և Ղազախստանում այդ երկրի դեսպաններին կամ Ուկրաինայի ԱԳՆ կանչել այդ երկրների դիվանագեներին՝ բացատրություններ տալու հրապարակված այն տեղեկությունների համար, որոնցով այդ երկրները ճանաչել են Ղրիմի հանրաքվեն: Այս մասին այսօր հայտարարել է «Ազատություն» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը:
Երեկ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Սերժ Սարգսյանը ասել էր, որ «Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:
«Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն: Դա անթույլատրելի է: Մենք պահանջում ենք անմիջապես հետ կանչել մեր դեսպաններին Ղազախստանից և Հայաստանից կամ Արտաքին գործերի նախարարություն կանչել նրանց դեսպաններին՝ բացատրություն տալու համար», — ասել է Տյագնիբոկը: