Ուկրաինայի կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին նախագիծը։ Այս մասին հաղորդում է UNIAN-ը։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ մեր նպատակն է Ուկրաինայի համար հատուկ կարգավիճակ ստանալ ՆԱՏՕ-ում։ ՆԱՏՕ-ն Ուկրաինային պետք է տա թիվ մեկ գործընկերոջ հատուկ կարգավիճակ», — ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։ Նա նշել է, որ իր երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին դժվար քննարկումներ է ենթադրում ՆԱՏՕ-ի անդամների շրջանում։
Ավելի վաղ Յացենյուկն առաջարկել էր ընդունել Ուկրաինայի ռազմական նոր դոկտրինը, որում ՌԴ-ն կնշվի որպես ագրեսոր։