տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան երկու նախապայման է ներկայացրել Եվրամիությանն ասոցացման պայամանգիրը ստորագրելու համար

Ուկրաինան երկու նախապայման է ներկայացրել Եվրամիությանն ասոցացման պայամանգիրը ստորագրելու համար

163
0

 

31181

Ուկրաինան երկու հիմնական պահանջ է ներկայացրել Եվրամիությանն` ասոցացման պայմանագիրը ստորագրելու համար: Այս պահին նաև չի քննարկվում Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակելու նախապայմանը:

Segodnya.ua-ն գրում է, որ Կիևը ցանկանում է, որպեսզի Համաշխարհային բանկը 10 մլրդ դոլար վարկ տրամադրի Ուկրաինային` առանց պահանջելու ներքին սպառողների համար գազի գնի բարձրացում: Բացի այդ, Ուկրաինան պահանջել է, որպեսզի Եվրամիությունը վերացնի ուկրաինական հանքարդյունաբերական արտադրանքի համար սահմանափակումները Եվրամիության տարածքում:

Եվրոպական աղբյուրները փոխանցում են, որ Եվրոպան համաձայնել է այդ տարբերակին, սակայն դա կանի 2014 թվականի աշնանը Եվրախորհրդարանի ընտրություններից հետո: Այս պահին Ուկրաինան առայժմ պաշտոնապես չի հրաժարվել նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here