տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն ահաբեկչական է հայտարարել

Ուկրաինան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն ահաբեկչական է հայտարարել

50
0

35203

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պաշտոնապես ահաբեկչական է հայտարարել։

Ինչպես հայտնում է BBC-ն, երկու անջատողական շարժումների հիմնադիրների նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ավելի քան 350 անջատողական կասկածյալ է համարվում։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ռուսամետ անջատողականները Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հանրաքվե են անցկացրել, որի միջոցով բնակչությունը պետք է արտահայտեր իր կամքը՝ մնալ Ուկրաինայի կազմում կամ հռչակել անկախություն։ Կողմ է քվեարկել 89,7%-ը, դեմ՝ 10,19%-ը, իսկ քվեաթերթիկների 0,74-ն անվավեր է ճանաչվել։

Հարկ է նշել, որ հանրաքվեի արդյունքները պաշտոնական Կիևն անօրինական է համարել։ Նույն դիրքորոշմամբ է հանդես եկել նաև Եվրոպական միությունը։ Նույնիսկ ընդդիմադիր թերթերը գրել են քվեարկության ժամանակ զանգվածային կեղծիքների մասին։