տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան անդունդի եզրին է․ The Guardian

Ուկրաինան անդունդի եզրին է․ The Guardian

95
0

0_fb0f2_441253bd_XL

Ուկրաինան գտնվում է անդունդի եզրին, և հեռու չէ այն պահը, երբ տեղի կունենա ֆինանսական և քաղաքական աղետ։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Բրիտանական պարբերականը նշում է, որ Ուկրաինայի պահուստային ֆոնդերը գրեթե դատարկ են, արտարժույթը՝ խոցելի, Ռուսաստանի հետ առևտուրը խաթարված է, իսկ մարտին երկիրն ամբողջությամբ առանց գումարի կմնա։ Պարբերականը գրում է, որ եվրաինտեգրման գործըթնացը դադարեցնելուց հետո երկիրը երկու մասի է բաժանվել, իսկ ամերիկյան և եվրոպական դեսպանատները փորձում են փրկել իրավիճակը։ Ակտիվ գործում է նաև Ռուսաստանը։

Յանուկովիչը վստահ է, որ ֆինանսական օժանդակությունը կփրկի նրա քաղաքական կարիերան։ Բացի այդ, անհույս չէ նաև եվրաինտեգրման գործընթացը և Արժութային միջազգային հիմնադրամից գումարներ ստանալու հնարավորությունները։

The Guardian-ը, սակայն, չի բացառում, որ Ուկրաինան կարող է գնալ այլ ուղով, իսկ ցուցարարների դեմ ուժի կիրառումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here