Ալեքսանդրա Կլիտինան այն տեսքն ունի, որի մասին երազում է ցանկացած մոդել: Բայց կապույտ աչքերով, երկար ոտքերով շիկահերը որոշեց իր կյանքը կապել քաղաքականության հետ: Այս մասին հաղորդում է life.ru-ն:
36-ամյա Ալեքսանդրան Ուկրաինայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարարն է: Նա այդ պաշտոնին է նշանակվել նոյեմբերի 18-ին:
Նախօրեին շշուկներ էին շրջանառվում այն հարցի շուրջ, թե Ալեքսանդրան «անկողնու միջոցով» է քաղաքականությունում հայտնվել:
Բամբասանքները ծագել են «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովի հրապարակած ձայնագրության հետևանքով, որտեղ քննարկում են աղջկան:
Ալեքսանդրան և մայր է, և կին. նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սիրում է իր ընտանիքը և, որ լրատվամիջոցների հրապարակումները բամբասանքների վրա են հիմնված:
Ավելի վաղ քաղաքական գործիչը նշել էր, որ մարդիկ երբեմն երկիմաստորեն են արձագանքում իր արտաքին տեսքին, և նա ցանկանում է կոտրել գեղեցիկ աղջիկների մասին գործող կարծրատիպերը:
«Իմ ամբողջ կյանքում և ամեն օր, փաստորեն, ես տառապում եմ իմ նկատմամբ սեքսիստական մեկնաբանություններից կամ նախատումներից: Ես համարում եմ, որ իմ առաքելությունն է ցույց տալ, որ տպավորիչ և գեղեցիկ կինը կարող է լինել խելացի և արդյունավետ»,- հավելել է Ալեքսանդրան: