տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունից հետո կարող է սկսվել այնպիսի ճգնաժամ, որի համեմատ ռուս-վրացական...

Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունից հետո կարող է սկսվել այնպիսի ճգնաժամ, որի համեմատ ռուս-վրացական պատերազմը թեթև փոխհրաձգություն կթվա. FT

77
0

1KMO_077850_00103_1h-pic4_zoom-1000x1000-40903

Կրեմլը մտահոգություն ունի, որ Յանուկովիչի ձախողումը աշարհում կընկալվի որպես Ռուսաստանի պարտություն: Այս մասին the Financial Times-ում գրել է հայտնի քաղաքագետ Գեորգի Միրսկին:

«Ուկրաինայի դերը հիմնարար է ռուսական պետականության համար` լինի դա Խորհրդային Միության կամ ներկայիս Ռուսաստանի Դաշնության համար: Միրսկին կարծիք է հայտնել, որ աշխարհաքաղաքականությունն է ընկած Ուկրաինայի նկատմամբ ռուսական զգացական վերաբերմունքի հիմքում:

Միրսկին վստահ է, որ «սառը պատերազմի» մենթալիտենտն ամենևին չի վերացել: Ռուս առաջնորդները Արևմուտքին, հատկապես` ԱՄՆ-ին, լուրջ կասկածանքով են վերաբերում: Սակայն չեն կարծում, թե Վաշինգտոնը պատրաստվում է պատերազմի, սակայն նաև մտահոգություն ունեն, որ նրանք կարող են վատություն անել Ռուսաստանին:

Ուկրաինան շատ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Վրաստանը, որտեղ վեց տարի առաջ Կրեմլը պատրաստ էր պատերազմելու, քան «դեմքը կորցնելու»: Նույնիսկ մասնատված Ուկրաինան Ռուսաստանի համար ավելի լավ էր, քան Արևմուտքի հաղթանակն ու միասնական Ուկրաինան: Քարոզչության հիմնական գիծն այն է, որ ուկրաինական ճգնաժամը կազմակերպվել է Արևմուտքի կողմից՝ ՆԱՏՕ-ի բազաները Ռուսաստանի սահմաններին մոտեցնելու համար: Հենց դա է պատճառը, որ Ռուսաստանը այդքան ցավագին է ընդունել Ուկրաինայում ծավալվող զարգացումները: Առաջին հերթին այն պատճառով, որ Յանուկովիչի պարտությունը աշխարհում դիտարկվում է որպես Ռուսաստանի պարտություն:

Բայց պետք չէ մոռանալ, որ 1994 թվականին Ուկրաինան իր ինքնիշխանության երաշխիքներն էր ստացել Ռուսաստանին միջուկային զենքը փոխանցելուց հետո: Դրա երաշխավորներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Այժմ եթե տեղի ունենան անջատողական գործողություններ, այդ թվում` Ղրիմում, կարող է ծագել միջազգային ճգնաժամ, որի դեպքում ռուս-վրացական պատերազմը կթվա թեթև փոհրաձգություն»,- գրել է Միրսկին: