տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները փլուզել են ռուսական ֆոնդային ինդեքսներն ու ռուբլին

Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները փլուզել են ռուսական ֆոնդային ինդեքսներն ու ռուբլին

119
0

14_RUR_7

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած գործողությունների պատճառով տեղի է ունեցել ֆոնդային շուկաների զգալի անկում, ներդրողները մեծ գումարներ են դուրս բերում շուկայից` վախենալով ՌԴ-ի անկանխատեսելի գործողությունների հետևանքով ֆինանսական զգալի կորուստներից:

Այսպես, Մոսկվայի միջբանկային արտարժույթային բորսայում RTS-ի ինդեքսն անկում է ապրել մոտ 10 տոկոսով: Դա ամենանվազագույն ցուցանիշն է 2013 թվականի հունիսից: Անկումն այս պահին թեև նվազել է, բայց կայուն շարունակվում է: Զգալի կորուստներ են արձանագրել «Գազպրոմը», «Ռոստելեկոմը», «Մեչելը» և այլն:

Բացի այդ, արժեզրկվել է ռուբլին: Եվրոն արժե ավելի քան 50 ռուբլի, մեկ դոլարի դիմաց առաջարկվում է 37 ռուբլի գինը: