տուն Լուրեր Ուկրաինայում պետականության կոլապս է տեղի ունենում. քաղաքագետ

Ուկրաինայում պետականության կոլապս է տեղի ունենում. քաղաքագետ

95
0

1392638800_maydan-otobrazilsya-na-turbiznese-v-ukraine

Քաղաքական տեսանկյունից պրակտիկորեն ոչ մի կապ չունի, թե ո՞վ կհաղթի, ով՝ ոչ, ո՞վ է մեղավոր, ով՝ ոչ: Նոյեմբերի 30-ից հետո Ուկրաինայում տեղի է ունենում պետականության կոլապս, իշխանության կորուստ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Թուլություն է ցուցաբերում նաեւ ընդդիմությունը, եւ պետականության կրիզիս է: Մարդիկ չեն կարողանում զանգահարել Ոստիկանություն, եթե գողություն է տեղի ունենում: Վերահսկողություն չկա, կառավարում չկա: Մարդիկ  նետում են դուրս իրենց աշխատասենյակներից պետական աշխատողներին, իշխանության ներկայացուցիչներին: Սա կոլապս է եւ անկում: Իշխանությունը վերահսկումը եւ կառավարումը կորցնում է»,- ասում է Իսկանդարյանը:

Ըստ նրաˋ կհաղթի, թե՞ չի հաղթի Մայդանը, կփախչի, թե՞ կհարձակվի տանկերով Մայդանի վրա Յանուկովիչը՝ մեծ ազդեցություն չի ունենա Ուկրաինայումˋ քաղաքական տեսանկյունից:

«Յանուկովիչի հեռացումը չի բերի միասնական իշխանության, իսկ եթե մնա, չի բերի համագործակցության հնարավորության: Կլիչկոն արդեն  այն մարդը չէ, ով վերահսկում է իրավիճակը: Հայտնվել է Մայդանի իրադարձությունների սեփական էլիտան: Այդ մարդիկ դուրս են եկել ցույցերից եւ կրիտիկական իրավիճակ է: ռեսուրսները  բավարար չեն, ոստիկանությունը չի հերիքում, իսկ  բանակը օգտագործելը վտանգավոր է»,-ասում է Իսկանդարյանը:

Նա կարծում է, որ Ուկրաինան պետք է գտնի հնարավորություն խոսելու, համագործակցելու միմյանց հետ:

«Պետք է միմյանց հետ խոսեն օլիգախները, արեւմտյան շրջանակների ներկայցուցիչների հետ իշխանության այն մասը, որ կարող է մի բան ասել: Ու պետք է խոսել այն մադկանց հետ, ովքեր փողոցներում են գտնվում»,- հավելում է Իսկանդարյանը: