ՄԱԿ-ը չի հաստատել, որ Ուկրաինայում ռուսների ու ռուսախոսերի դեմ իրականացվում է համակարգային հետապնդում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի զեկույցում, որը տեղադրված է միջազգային այդ կազմակերպության կայքում։
«Մայդանում բողոքի ցույցերի լուսանկարները, ռուսների դեմ ուկրաինացի ազգայնականների կողմից իրականացվող չափից դուրս չափազանցված պատմությունները, ազգայնականների կողմից Ղրիմումում էթնիկական հետապնդումներ սկսելու ապատեղակտվությունը համակարգային բնույթ են ստացել և փորձ են ստեղծելու վախի և անվստահության մթնոլորտ, ինչը թույլ տվեց Ղրիմի ժողովրդին ցանկություն հայտնել մտնելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ», — ասվում է հայտարարության մեջ։
Զեկույցում ասվում է, որ նկատվել են էթնիկ ռուսների դեմ գործողություններ, սակայն դրանք եղել են փոքրաթիվ և չեն ունեցել «համակարգային» բնույթ։ Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ կան հաստատված տեղեկություններ, որ Ուկրաինայի արևելքում բողոքի ակցիաների մասնակիցների մեջ կան ՌԴ քաղաքացիներ։
Միաժամանակ ասվում է, որ Ուկրաինայի իշխանություններն ամեն ինչ պետք է անեն փոքրամասնություններին որոշումներ կայացնելու հարցում ներգրավվելու համար։