Ուկրաինայում այսօր նշվում է Չերնոբիլի ատոմակայանի վթարի 28-րդ տարելիցը։
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ծաղիկներ է դրել «Չերնոբիլի հերոսների» և «Չերնոբիլի զինվորների» հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ։ «Մեզանից յուրաքանչյուրը հիշում է առաջին հերոսներին՝ հրշեջներին, որոնց կյանքն ընդհատվել է ռեակտորի կրակում, բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհել են՝ պաշտպանելով աշխարհը մահացու ճառագայթումից», — ասել է Տուրչինովն իր ուղերձում։
Հիշեցնենք, որ Չերնոբիլի 4 ռեակտորում տեղի ունեցած պայթյունն ամենամեծ տեխնոգեն աղետն էր մարդկության պատմության ընթացքում։