տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախօրեին Արևմուտքի և Ռուսաստանի բախումն անխուսափելի է. The...

Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախօրեին Արևմուտքի և Ռուսաստանի բախումն անխուսափելի է. The New York Times

78
0

ukraine-russia

Ռուսաստանն ու Արևմուտքը պայքար են մղում Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախօրեին: Այս մասին հաղորդում է The New York Times-ը: Թերթի տեղեկություններով` նման բախումն անխուսափելի է: Արևմտյան երկրները ընտրությունները համարում են Ուկրաինայում կայունության վերականգնման համար որոշիչ փուլ, մինչդեռ Կրեմլը հայտարարում է այս իշխանություների անօրինական լինելու մասին, իսկ ընտրություններն օրակարգից կհանեն այդ հարցը: Քանի որ ընտրություններում չկա պրոռուսական ուժեղ թեկնածու, որը կարող է հաղթել, ռուսները վախենում են, որ կկորցնեն Ուկրաինան ընտրություններից հետո: Իսկ դա, իր հերթին, թույլ կտա Արևմուտքին Ուկրաինային հանել ռուսական ուղեծրից:

Պայքարն էլ ավելի է ուժեղացել Հաղթանակի օրվա կապակցությամբ, և կիևցի պաշտոնյաներն, ամենայն հավանականությամբ, սպասում են զանգվածային նոր բախումների: