տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում ձերբակալվել է Դոնեցկի հանրապետության պաշտպանության նախարարը

Ուկրաինայում ձերբակալվել է Դոնեցկի հանրապետության պաշտպանության նախարարը

91
0

donetsk2.kienthuc_omxc

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Մարիուպոլում մի քանի անջատողականի ձերբակալության մասին, որոնց թվում է նաև այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Կակիձյանովը: Այս մասին ասվում է ՆԳՆ պաշտոնական կայքում:

Նույն աղբյուրի համաձայն` Մանգուշ բնակավայրի մոտ անջատողականները կրակ են բացել զինվորականների վրա, ինչից հետո պատասխան կրակով նրանցից մեկը սպանվել է: Ձերբակալվածներից մեկը եղել է Կակիձյանովը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: