Ուկրաինայում մեկը մյուսի հետևից հրաժարականի դիմումներ են ներկայացնում շրջանային խորհուրդների ղեկավարները։ Այս պահի դրությամբ հրաժարական են տվել Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական շրջանների 11 նահանգապետեր։ Հաղորդում է Liga.net-ը։
Փետրվարի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Պոլտավայի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ուդովիչենկոն, նրան են միացել Տերնոպոլի շրջխորհրդի ղեկավար Վալենտին Խոպտյանն ու Վիննիցայի նահանգապետ Իվան Մովչանը։
Ավելի վաղ հրաժարականի դիմումներ են ներկայացրել Իվանո-Ֆրանկովսկի, Ռովնոյի, Ժիտոմիրի, Չերնովիցկի, Վոլինի, Նիկոլաևի, Չերնիգովի, Լվովի նահանգապետերը։