տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում հանրաքվեն պետք է չեղյալ հայտարարվի, այլ ոչ թե հետաձգվի. Սպիտակ տուն

Ուկրաինայում հանրաքվեն պետք է չեղյալ հայտարարվի, այլ ոչ թե հետաձգվի. Սպիտակ տուն

70
0

488356_004d

Ուկրաինայի հարավ-արևելքում մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն պետք է չեղյալ հայտարարվի, այլ ոչ թե հետաձգվի։ Լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։

«ԱՄՆ-ն գտնում է, որ հանրաքվեն պետք է չեղյալ հայտարարվի, այլ ոչ թե պարզապես հետաձգվի», — նրա խոսքերն է փոխանցում Reuters-ը։

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի հարավ-արևելքի նեկայացուցիչներին, երկրի ֆեդերալիզացիայի կողմնակիցներին կոչ է արել հետաձգել հանրաքվեն՝ իշխանությունների հետ երկխոսություն սկսելու հող նախապատրաստելու համար։