Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում ծավալվաղ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 13 զինվորական, 19-ը ստացել են մարմնական վնասվածքներ։
Մարտից սկսված հակաահաբեկչական գործողությունների հետևանքով զինվորականների շրջանում գրանցվել է 325 զոհ, 1232 զինվորական վիրավորվել է։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության մամուլի պատասխանատու Անդրեյ Լիսենկոն։ Հաղորդում է UNIAN-ը։
Հայտնի է, որ ծանր մարտեր են ընթանում Լուգանսկի և Դոնեցկի մերձակայքում, զինվորականներն ավելի են սեղմել ռուսամետ անջատողականներին մեկ օղակի մեջ։